Բաժիններ՝

Տուվայի ՋԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել

Տուվայի Շագոնար քաղաքի ջերմաէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել վառելիքի մատակարարման կետում։ Տուժել է 21 մարդ։

Պայթյունը որոտացել է մարտի 6-ի առավոտյան։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից հայտնում են, որ ստացվել է տեղեկատվություն կաթսայատան շենքում բռնկված հրդեհի և թանձր ծխի մասին։ Հրդեհը մեկուսացվել է 50 քմ տարածքում։ Ըստ շրջանի վարչակազմի՝ ՋԷԿ-ի կաթսաներն անվնաս են։

Հարուցվել քրեական գործ։

Հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շագոնարի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Տուվայում սահմանվել է տարածաշրջանային նշանակության արտակարգ իրավիճակի ռեժիմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս