Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով

Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին , իրականությանը չեն համապատասխանում։

Ռուսաստանը սպասում է, որ Երևանը վերջնական որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր անդամակցության մասով, իրենց կողմնորոշվել է պետք։ Այս մասին Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մենք սպասում ենք, թե երբ մեզ բոլորիս պաշտոնապես կհաստատեն, թե ինչ վերջնական որոշում կլինի։ Ասում են ՝ ՀԱՊԿ-ում դե ֆակտո կսառեցնենք (անդամակցությունը), կուզենք` դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ–ն մեզ դեռ հետաքրքիր է, քանի որ մենք այնտեղից ինչ-որ բան ենք ստանում»,-ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանին Ղարաբաղի հետ կապված դժվարությունների պահին , իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ , այլ նրանց, ովքեր դեմ են իրենց բարեկամներին»,-նշել է նախարարը:

Լավրովի խոսքով` Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ։

«Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ – ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել:

«Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ», – հիշեցրել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս