Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին

ԱՄՆ Սենատը 77 «կողմ» և 13 «դեմ» ձայներով օրինագիծ է ընդունել կարճաժամկետ ծախսերի մասին, որը կառավարության ֆինանսավորումը դադարեցնելու (շաթդաունի) սպառնալիքը առաջիկա հանգստյան օրերից տեղափոխում է ամսվա վերջ: Այդ մասին հաղորդում է The Hill-ը:

Նախքան օրինագծի քննարկումը Սենատում, դրան հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 320 կոնգրեսական, դեմ՝ 99։

Փաստաթուղթը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հերթական երկարաձգում մինչև մարտի 8-ը և 22-ը՝ շաթդաունը կանխելու համար։

Մինչև մարտի 8-ը կպահպանվի գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, վետերանների գործերի, էներգետիկայի, արդարադատության, առևտրի, էներգախնայողության և մյուս գերատեսչությունների ֆինանսավորումը։

Իսկ մինչև մարտի 22-ը օրենսդիրները պետք է որոշակիություն մտցնեն 2024 ֆինանսական տարվա ընթացքում Պենտագոնի, իշխանության օրենսդրական մարմնի և արտասահմանյան գործողությունների, ինչպես նաև աշխատանքի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, կրթության, պետական ու ներքին անվտանգության նախարարությունների ֆինանսավորման հարցում:

Այժմ օրինագիծը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ