Ազգային ժողովը վերընտրեց ՄՊՀ և ՀԾԿՀ նախագահներին

Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ ձայներով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ վերընտրեց Գեղամ Գևորգյանին։

Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019թ․ ապրիլի 12-ին 5 տարի ժամկետով։ Փակ քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեցին 67–ը, անվավեր քվեաթերթիկներ չկային։

67 կողմ, 0 դեմ ձայներով էլ Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլի 19-ից: Պաշտոնավարման ժամկետը լրանում էր ապրիլի 18-ին:

Երկուսի թեկնածությունն էլ առաջադրել էր ՀՀ կառավարությունը։

Տեսանյութեր

Լրահոս