Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները

Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

Ըստ եվրապատգամավորների՝ այս հարցի շուրջ երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդակ կլինի, ինչի մասին ասվել է փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ, գրում է dw.com կայքը:

«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ-ի առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը:

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանում արձանագրել են, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում է Ադրբեջանի հետ հակամարտությունը:

«Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար», – ասել է բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովը։

Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829