Արևմուտքը պետք է հրաժարվի Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևից»․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է G7-ի ղեկավարների հայտարարությունը՝ ասելով, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևի» առաջմղումից։
«Ռուսաստանը պատերազմ չի սկսել, նա ձգտում է այն ավարտել եւ դրա համար պարտադրված, բայց վճռական գործողություններ է ձեռնարկում, այդ թվում ՝ իր ռազմական գործողությունների իրականացումը։
Որպեսզի ոչ թե խոսքով, այլ գործով աջակցեն կարգավորմանը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն Զելենսկու անընդունելի «բանաձևի» առաջմղումից, դադարեցնեն Կիևի նեոնացիստական ռեժիմին ցանկացած աջակցություն և բավարարեն Ռուսաստանի օրինական պահանջները՝ կապված եվրոպական ուղղությամբ նրա անվտանգության շահերի ապահովման հետ»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է Զախարովան։