Մակրոնը չի բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականությունը

Ֆրանսիան չի բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ ասելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերը երկիր ուղարկելը։

Էմանուել Մակրոնն ասել է, որ այսօր այս հարցում կոնսենսուս չկա, սակայն ապագայում «ոչինչ չի կարելի բացառել»։

Իսկ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շեշտել է, որ Փարիզը «չի կարողանա հաշտվել» Ռուսաստանի հաղթանակի հետ։

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային ցուցաբերում են աննախադեպ աջակցություն։ Մենք դա անում ենք 2014 թվականից և ակտիվացրել ենք մեր գործունեությունը լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Բայց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու պլաններ չկան»,- ըստ Associated Press-ի՝ ասել է գլխավոր քարտուղարը։

 

Տեսանյութեր

Լրահոս