Բաժիններ՝

ԱԺ-ի մոտ հրազենից վիրավորված Վրեժ Գալստյանին հոգեբույժ կայցելի

ՀՀ Ազգային ժողով ներխուժած և հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին առաջիկա ժամերին կայցելի հոգեբույժ, կանցկացվի համապատասխան քննություն` պարզելու տուժածի հոգեկան առողջական վիճակը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Առաջին կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն խնդիրներ եւ բարդություններ չկան: Ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում նա կտեղափոխվի հիվանդասենյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս