Փխենյանը YouTube-ում տեղադրել է դեպի Սեուլ ռազմերթի մասին քարոզչական տեսանյութ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հյուսիս-կորեական Uriminzokkiri պետական պորտալը YouTube վիդեոհոսթինգում տեղադրել է քարոզչական մի տեսանյութ:
Դրանում երևում է, թե ինչպես են Հյուսիսային Կորեայի դեսանտայիններն առաջխաղացում ունենում Կորեական թերակղզում` դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ:
Տեսանյութը վերնագրված է հետևյալ կերպ. «Կարճատև, եռօրյա պատերազմ»:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան օրեր առաջ ուժը կորցրած ճանաչեց 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքած հրադադարի համաձայնագիրը` որպես բողոքի նշան դրանից առաջ Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից սկսած համատեղ մասշտաբային զորավարժությունների: