«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքային ծրագրերի առումով
«Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում: Այս մասին Նյու Դելիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչը։
Գեներալ-մայորի հետ հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության հնարավորությունները:
Կատոչին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, իր հերթին Կատոչը կարևորել է հայկական նախաձեռնությունը Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը Հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Հնդկական օվկիանոս» ամենամյա համաշխարհային համաժողովին: