Բաժիններ՝

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dragon-24 լայնածավալ զորավարժությունները

Կիրակի Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dragon-24 լայնածավալ զորավարժությունները, հայտարարել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 20 հազար զինվորական և կներգրավվի 3,5 հազար միավոր զինտեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրից։

Զորավարժությունների շրջանակում կմշակվեն փոխգործունակությունը և մարտական առաջադրանքների կատարումը ցամաքում, օդում և ծովում, ինչպես նաև ռազմական գործողություններ կիրականացվեն կիբերտարածությունում։

Զորավարժությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ, այլ ցանկացած ագրեսիվ քաղաքականությանը, ներառյալ Ռուսաստանի Դաշնության սադրիչ գործողություններին դիմակայելու ունակության ցուցադրություն են, ընդգծել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս