Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկո
Բելառուսը միանգամայն հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն (կազմակերպություն-Խմբ.) չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել, պարզաբանել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել.«Դուրս գալը հեշտ է. իսկ հետո նորից մտնելը դժվար կլինի: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։
Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։