«Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Գոստոմելի օդանավակայանից, որտեղից երկու տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, փաստացի մեկնարկեց պատերազմը, առաջին մարտերը՝ ուկրաինական բանակի և ռուս դեսանտայինների միջև։
«Հենց այստեղից պետք է սկսվեր այն «Կիևն ու Ուկրաինան 3 օրում»։ Երկու տարի առաջ այստեղ մենք թշնամական դեսանտին դիմավորեցինք կրակով։ Երկու տարի անց այստեղ դիմավորում ենք մեր բարեկամներին ու գործընկերներին»,- ըստ tert.am-ի՝ հայտարարել է Զելենսկին՝ հավաստիացնելով՝ «հաղթելու ենք»։