Բաժիններ՝

Երևանում գործող «12» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ

Փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչներ 43-ամյա Սուրեն Հ․-ին և 43-ամյա Կառլեն Ն․-ին և բաժին են հրավիրել անվտանգության աշխատակիցներ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Կարապետ Ղ․-ն և հարվածից տուժած Երևանի բնակիչ 42-ամյա Սերգեյ Բ․-ն:

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսանդր Հ․-ն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս