Ուկրաինան պատրաստվում է նոր հակահարձակման․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է: Ուկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում՝ մենք դա կանենք։ Ես չեմ մանրամասնի, բայց նրանք ՝ ռուսները, անակնկալներ կստանան։ Եվ իհարկե, մենք պատրաստվում ենք նոր հակահարձակման, նոր գործողության։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք պարզապես կանգնելու ենք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս