Բաժիններ՝

Քաջարան և Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև մարտի 5-ը Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Գորիսի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս