«Անկեղծ՝ չգիտեմ, դուք ասեք՝ արդարա՞, թե՞ չէ». Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ եթե արտագնա աշխատանքի մեկնողները չեն ցանկանում հարկ վճարել, ապա չպետք է երթևեկեն Հայաստանի ճանապարհներով, որպեսզի «չմաշվի», գրել է.

«5 հազար մեր որդիներին մատաղ անելուց, Շուշիում Ալիեւի դրոշը բարձրացնելուց, անմեղ մարդկանց ողջ-ողջ մորթելուց, էս ամենը տեսնելուց հետո, 2021-ի հունիսի 20-ին Մարտունի քաղաքի՝ քվեարկությանը մասնակցած 5321 մարտունեցիներից 3621-ը գնացել ու նորից ընտրել է Նիկոլին։

Իսկ կողքի Վարդենիսում էլ ընտրեցին՝ հերիք չի, մի հատ էլ գառ մորթեցին Նիկոլի ոտքերի առաջ։

Քիչ առաջ Նիկոլը հայտարարեց, որ եթե արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ խոպանչիները, չեն ուզում պետությանը հարկ տալ, ուրեմն թող իր սարքած ասֆալտով չքայլեն ու գնան՝ իրենց համար այլ ճանապարհ սարքեն։

Անկեղծ՝ չգիտեմ, դուք ասեք՝ արդարա՞, թե՞ չէ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «ՀՀ-ից արտագնա աշխատանքից մեկնողները երբ վերադառնում են ՀՀ, պիտի նկատեն, որ իրենց մարզի ավտոմոբիլային ճանապարհները նույն վիճակում չեն, ինչպես կային առաջ։

Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էդ ճանապարհների կառուցման արդյունքում իրենք, օրինակ, ինչքան գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար։ Որպեսզի ճանապարհը կառուցվի այն մարդկանց համար, ովքեր գնում հասնում են օդանավակայան ու այնտեղից մեկնում արտագնա աշխատանքի, ինչո՞ւ պիտի մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Մենք չենք ուզում, որ նրանք մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։

Թող գնան իրենց համար առանձին ճանապարհ կառուցեն ու երթևեկեն, որ մերը չմաշվի»,-ասաց Փաշինյանն ու ավելացրեց՝ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են այդ ամենից»։

Տեսանյութեր

Լրահոս