Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Ավստրիայից ԱԱ-ի ընտրական առաջին խաղում
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը սկսեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլում:
Ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային թիմը հյուրընկալվեց Ավստրիայի ընտրանուն: Վիեննայում կայացած խաղի առաջին քառորդում Հայաստանի ազգային թիմը չնչին առավելություն ուներ՝ 23:29: Երկրորդ քառորդում արդեն Ավստրիայի ընտրանին առավելությում ստացավ ու թիմերը մեծ ընդմիջման գնացին Ավստրիայի հավաքականի առավելությամբ՝ 54:48: 3-րդ և 4-րդ քառորդներում Ավստրիայի հավաքականը շարունակեց տիրել նախաձեռնությանն ու ի վերջո հաղթեց 106:91 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի մարզիչ Ռեքս Կալամյանը ներկա չէր խաղին: Հաջորդ հանդիպումն ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երևանում հյուրընկալելով Ալբանիային: