Հայաստանը Գլոբալ նորարարական ինդեքսում զբաղեցրել էր 80-րդ տեղը
Գլոբալ նորարարական ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 72-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցանկում ընդգրկված է 132 երկիր։ 2022 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 80-րդ տեղը։
Հայաստանը ընդգրկվել է Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա բաժնում, և զեկույցում նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել վերջին տարում։
Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 89, Թուրքիան 39-րդը, Իրանը` 62-րդը: Նախկին Խորհրդային Միության երկրներից առաջատար են Էստոնիան (16), Լիտվան (34), Լատվիան (37):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում է Շվեդիան, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Սինգապուրը: