«Օդե՛սա, վերադարձիր տուն». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքը ռուսական է, որի վերադարձին Ռուսաստանի Դաշնությունը շատ է սպասում։
«Օդեսայի մասին կարող եմ ուղղակի ասել. Օդե՛սա, վերադարձիր տուն, այսքանը»,- հայտարարել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Օդեսան «ռուսական» քաղաք է՝ հաշվի առնելով դրա պատմությունը, այնտեղ ապրող մարդկանց և նրանց լեզուն: