Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հունվարի 4-ի մեր առաջարկներին ի պատասխան՝ Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի առաջարկներում շարունակում են մնալ որոշ հետընթացներ, որոնց մասին նախկինում Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է։

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ առաջարկների փոխանակումներ են իրականացրել։ Վերջին անգամ Հայաստանն էր խաղաղության պայմանագրի իր տարբերակն ուղարկել Ադրբեջանին՝ 2024 թվականի հունվարի 4-ին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին այտարարել էր, որ խաղաղության խայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում որոշակի հետընթաց կա։

Տեսանյութեր

Լրահոս