Զարեհ Սինանյանը 7 օրով գործուղվում է Ֆրանսիա
Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 22-28-ը ներառյալ (Փարիզից Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի փետրվարի 21-28-ը ներառյալ (Փարիզ՝ փետրվարի 21-22-ը, Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ տեղի հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների և Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
շ