«Կրակեմ» Հրաչը ԱԺ շենքի բակում էր
Քիչ առաջ ԱԺ շենքի բակում էր գտնվում ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ՀՀ նախագահի անվտանգության պետ Հրաչյա Հարությունյանի («կրակեմ» Հրաչի) գլխավորությամբ: Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք լքեցին ԱԺ տարածքը:
Այնտեղ էին գտնվում նաև ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս հավաքվել էին ԱԺ շենքի ետնամուտքի մոտ: Երբ լրագրողները փորձեցին ներս մտնել ԱԺ տարածք` այսօրվա միջադեպի մասին մանրամասներ ստանալու նպատակով, ԱԺ ընդունարանում ասացին, որ չի թույլատրվում ներս մտնել: