Մերկապարանոց հայտարարություն. Պեսկովը` Նավալնիի կնոջ մեղադրանքների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յուլյա Նավալնին մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել։v
«Դրանք լկտի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին, բայց հաշվի առնելով, որ Յուլյա Նավալնին բառացիորեն օրեր առաջ է այրիացել, ես այդ հայտարարությունները կթողնեմ առանց մեկնաբանության», – ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Նավալնիի այրու ուղերձին, որում նա ամուսնու սպանության մեջ մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ընդունում նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Նավալնիի մահվան անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը։
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում Նավալնիի հիշատակին ծաղիկներ խոնարհող անձանց ձերբակալություններին, ապա Պեսկովն ասել է, որ իրավապահները կատարում են իրենց գործառույթը, գործում են օրենքին համապատասխան: