Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարել են, որ Սիրիան պատրաստվում է քիմիական զենք կիրառել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Լորան Ֆաբիուսը նամակ են հղել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որում ընդգծել են, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են զինված ընդդիմության դեմ պայքարում կիրառել քիմիական զենք.
«Ճգնաժամը գնալով ավելի շատ է սպառնում տարածաշրջանի կայունությանը … և մենք ավելի շատ ենք անհանգստացած վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման պատրաստակամությամբ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են սպառազինել սիրիացի ապստամբներին, իսկ ԱՄՆ-ը նրանց չի խոչընդոտի այդ հարցում: