Բաժիններ՝

Շվեյցարիան քննարկում է Ուկրաինայի հետ խաղաղության համաժողով հրավիրելու քայլերը

Շվեյցարիան Ուկրաինայի հետ քննարկում է 2024 թվականին խաղաղության կոնֆերանսի անցկացման քայլերը, տեղեկատվական աշխատանքներ են տարվում այլ երկրների հետ։ Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։

Նշվում է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնֆերանսը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նախատեսվածից ավելի ուշ՝ միջոցառմանը համաշխարհային առաջնորդների անբավարար ներգրավվածության պատճառով։

«Մենք Ուկրաինայի հետ հետագա քայլերի վերաբերյալ մանրամասն քննարկումների փուլում ենք և սկսել ենք տարբեր տեղեկատվական գործողություններ: Համաժողովի մանրամասները ժամանակին կհաղորդենք»,- ասել է Էլչինգերը:

Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով կազմակերպել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Կիևը ցանկանում է գագաթնաժողովներ անցկացնել՝ ուկրաինական խաղաղության բանաձևը հաստատելու համար։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը նշել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը Ռուսաստանի մասնակցությունն այլընտրանք չունի, և առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղ կոնֆերանսի անցկացումը անհնար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս