Բաժիններ՝

Ուկրաինան ամերիկյան քիմիական զենք է կիրառել․ ՌԴ ՊՆ

2023 թվականի դեկտեմբերին Կրասնոլիմանսկի ուղղությամբ ռուսական զորքերի դիրքերի դեմ Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության քիմիական զինամթերք, որը «Սիէս» նյութ է պարունակում և կարող է սրտի կանգ առաջացնել, հայտարարել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, անտեսելով Քիմիական զենքի մասին կոնվենցիայի պահանջը, քիմիական զենք է փոխանցել երրորդ երկրներին, մասնավորապես՝ Իրաքին, Աֆղանստանին և Ուկրաինային։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում գրանցվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամերիկյան քիմիական զինամթերքի կիրառման դեպքեր. այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Կրասնոլիմանսկի մարտավարական ուղղությամբ ռուսական զորքերի դիրքերի վրա անօդաչու թռչող սարքից նետվել են ամերիկյան արտադրության գազային նռնակներ, որոնք «Սիէս» նյութ են պարունակում։

Այս նյութը գրգռում է աչքերը և վերին շնչուղիները, իսկ բարձր կոնցենտրացիաների դեպքում կարող է առաջացնել մաշկի այրվածքներ, շնչահեղձություն և սրտի կանգ»,- ասել է Կիրիլովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս