Հայտնի է դարձել ԱԺ ներխուժած անձի ինքնությունը

NEWS.am-ին հաջողվել է պարզել ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած տղամարդու ինքնությունը: Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյան, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշեց, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:

Հետազոտությունից հետո մասնագետները կորոշեն, թե ինչ անել:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս