7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«7-րդ դասարանի Հայոց պատմության «դասագրքի» մասին կարող ենք արձանագրել հետևյալը.
1. բացահայտ կեղծված է պատմությունը,
2. ամեն թեմայում կան տասնյակից ավելի կոպիտ սխալներ, անճշտություններ, «վրիպակներ»,
3. բացահայտորեն փորձ է արվում կոտրել Հայոց պետականության գաղափարը,
4. բացակայում են հերոսները, որոնք կարող են օրինակ ծառայել պետության համար պիտանի քաղաքացի ձևավորելու գործընթացում։
Այդ հակապետական «վրիպակ դասագիրքը» անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել դպրոցից»։