Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ասել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի զրույցի ընթացքում արծարծվել են կլիմայի փոփոխության թեմայով Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության և այդ համատեքստում համատեղ միջոցառումների անցկացման հարցեր։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ա

Այս առումով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս