ԱՄՆ-ում բնակվում է մարդկային դեմքով շուն
Minval.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնակվում է մարդկային դեմքով շուն: Վերջինս մեծ հանրաճանաչություն է ստացել ամերիկացիների շրջանում, և այժմ նրա ճակատագրով են հետաքրքրված տնային կենդանիներ սիրող բազմաթիվ մարդիկ:
Տոնիկ անունով այդ շունը բնակվում է Ինդիանա նահանգում: Նրա մայրը պատկանում է շի-տցու ցեղատեսակին, իսկ հայրը, կարծես թե, եղել է պուդել: Գիտնականների կարծիքով՝ շան և մարդու դեմքի խիստ նմանությունը հանդիսանում է նրանց էվոլյուցիոն զարգացման արդյունք: