Փոփոխական եղանակը կպահպանվի
Մարտի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին օրվա երկրորդ կեսին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովիտներում և նախալեռներում `անձրև:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, 23-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումներ` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-ին և 23-ի գիշերը կբարձրանա 3-5, 24-ին և 25-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում`
Մարտի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին և 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.80C (1932 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.40C (1935 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.60C