Իրանն ու Հայաստանը 21 կետից բաղկացած համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

ԻԻՀ ծրագրերի և բյուջեի կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության 21 կետանոց փաստաթղթի ստորագրման մասին, որը ներառում է 19 տարբեր ոլորտներ։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Դավուդ Մանզուրն Իրան-Հայաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստում հայտարարել է․ «Նախկինում կայացած բանակցություններում քննարկվել է երկու երկրների համագործակցության դաշտը, որը կրկին քննարկվել է այս նիստի փաստաթղթերում»։

parstoday.ir-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ վերջին երկու օրերին Իրանի 21 պետական գերատեսչություններ խորհրդակցություններ են անցկացրել հայկական կողմի հետ։

Անդրադառնալով երկու երկրների միջև հատուկ համաձայնությունների կայացման ըթնացքին հետևող հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, Մանզուրն ասել է. «Այս հանձնաժողովի նիստը կկայանա Հայաստանում՝ վեց ամսից»։

Տեսանյութեր

Լրահոս