Նկուղում բուժվելու առեղծվածը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթուղթը՝ գրելով. «Հարգելի մարտունեցիներ!!

Պարզվում է, որ ձեր թերապևտիկ հիվանդությունների բուժման կազմակերպումը նկուղային հարկում բացառապես մարզային իշխանությունների որոշումն է:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես թերապևտիկ բաժանմունք լիցենզավորվել է Մարտունու ԲԿ-ի առաջին հարկի բաժանմունքը, սակայն այն ծավալվել է նկուղում, որպեսզի Մարտունու ԲԿ-ի որոշակի աշխատակիցներ ունենան ընդարձակ աշխատասենյակներ և դրա համար օգտագործել են անգամ թթվածնի կենտրոնական մատակարարումով ապահովված հիվանդասենյակները, իսկ նկուղում բուժվողները շնչահեղձ են լինում օդափոխության պակասից եւ թթվածնի անբավարարությունից:

Հ.Գ. Իսկ դու, սիրելի ՀՊԱՐՏ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում…»։

Տեսանյութեր

Լրահոս