Եգիպտոսի նախագահը ապրիլին կայցելի Թուրքիա
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին այս տարվա ապրիլին կայցելի Թուրքիա։
Այս մասին նա հայտարարել է Կահիրեում իր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում, և Եգիպտոսը մտադիր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:
Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: