Փաշինյանը ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Փաշինյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման առումով:

Նշելով, որ Հունաստանի հետ Հայաստանն ունի հագեցած օրակարգ՝ դրա իրացման համատեքստում վարչապետը կարևորել է կառավարությունների միջև ակտիվ և ինտենսիվ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցության օրակարգին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829