ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարում դիվանագիտական ծառայության թափուր հաստիքները զբաղեցնելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարում դիվանագիտական ծառայության մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ»,- ասված է հայտարարության մեջ: