Բաժիններ՝

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կնշանակվի ԼՂՀ ոստիկանության պետ. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ կնշանակվի գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին:

«Ժողովուրդը» փորձեց ստացած տեղեկությունը ճշտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս վստահեցրեց. «Դեռևս նման հրամանագիր չկա, եթե նման բան լինի, մենք պետք է տարածենք: Իսկ մենք դեռևս այդպիսի բան չենք տարածել»:

Ամեն դեպքում, մեր աղբյուրները վստահեցնում են, որ ԼՂՀ նախագահի կողմից այդ նշանակումը շուտով կարվի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս