Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործողությունները՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ուժերի վրա հարձակման

ԱՄՆ իշխանությունները մտադիր են հետագա քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ուժերի վրա հարձակման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ հունվարի վերջին Հորդանանում ամերիկյան զորքերը հարձակման են ենթարկվել Սիրիայում և Իրաքում գործող «արմատական ​​զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը»։

«Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ ուժերը հարվածել են թիրախների Իրաքում և Սիրիայում, և մեր պատասխանը կշարունակվի»,- հավելել է Բայդենը:

Հունվարի 28-ինՀորդանանում տեղակայված ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինծառայող, ավելի քան 40-ը վիրավորվել էին։

Իրաքում գործող զինված խմբավորումներին ամերիկյան պատասխան հարվածներից հետո Բաղդադը հայտարարել է, որ ցանկանում է ակտիվացնել Իրաքի տարածքից ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինվորականների դուրսբերումը՝ նշելով, որ միջազգային կոալիցիայի ուժերի ներկայությունը վտանգ է դարձել երկրի անվտանգության ու կայունության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս