Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է
Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի տեղաշարժով կոտրվածք ախտորոշումով։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, Պետրոսյանն ընկել է կիրակի կեսօրին Մոսկվայի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում զբոսանքի ժամանակ:
Եվգենի Վահանովիչի համար շտապօգնություն են կանչել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում։