Բաժիններ՝

Իրանի կողմից աջակցվող զինյալները խոստացել են վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Իրաքում հրամանատարի սպանելու համար

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին սրվել է, երբ Միացյալ Նահանգները Բաղդադում անօդաչու թռչող սարքի հարվածով սպանել է Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորման հրամանատարին:

Իրաքում սգում են «Քաթայբ Հեզբոլլահի» հրամանատար Ուիսամ Մուհամմադ Սաբիր ալ-Սաադիի մահը, ով սպանվել է քաղաքի բանուկ փողոցում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածից:

Հոկտեմբերի կեսերից Իրանի կողմից աջակցվող «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը մեծ դեր է խաղացել Իրաքում, Սիրիայում և Հորդանանում ԱՄՆ-ի ուժերի դեմ 168 զինյալ հարձակումների ժամանակ, ոնոց հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 և սպանվել երեք ամերիկացի զինծառայող։

Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դեն Հոքանսոնի խոսքով՝ «Եթե նրանք վնասեն մեզ, մենք կգտնենք նրանց: Եվ նրանք շատ ավելի թանկ կվճարեն»:

ԱՄՆ-ի բազաների վրա հարձակումները երեք օր դադարեցնելուց հետո զինյալ խմբավորման աջակիցներն այժմ խոստանում են վրեժ լուծել ալ-Սաադիի սպանության համար:

«Այս մահացու հարձակումը կարժանանա ժողովրդական ընդվզմանը և իսլամական ուժերի պատասխանին: Ամերիկացիների հետ բանակցություններ և լուծումներ չկան, միակ գործողությունն այս օկուպանտների բազաները թիրախավորելն է»,- ասել է Իրաքի հոգևորական Շեյխ Ֆեյսալ ալ-Սաիդին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ լիովին հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և լավ հարաբերություններ է պահպանում Իրաքի կառավարության հետ:

«Եթե հարձակումներ չլինեին մեր զորքերի վրա, որոնք այնտեղ են գտնվում Իրաքի կառավարության հրավերով, պատասխան հարվածների կարիք չէր լինի»,- մեկնաբանել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է գրոհայիններին աջակցելու համար։ Միևնույն ժամանակ, Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների ժամանակ իրանցիներ չեն զոհվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս