Բաժիններ՝

Սիրիան պատրաստ է Իսրայելի դեմ նոր պատերազմների. արտգործնախարար

Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է ավելիին, ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։

«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական կազմակերպության դեմ և պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ»,- ասել է Միքդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս