Ստոլտենբերգն սպառնացել է ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակմանը հզոր պատասխան տալ
ՆԱՏՕ-ն խոստանում է միասնական և հզոր պատասխան տալ դաշինքի վրա ցանկացած հարձակմանը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակում կարժանանա միասնական և հզոր պատասխանի»,- ասել է նա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից միմյանց չպաշտպանելու ցանկացած ենթադրություն խաթարում է ամբողջ դաշինքի անվտանգությունը և վտանգի տակ է դնում ամերիկացի և եվրոպացի զինվորներին։