Ուկրաինայի համար լավագույն դերը ՌԴ-ի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի լինելն է. Օրբան
Ուկրաինայի համար պետականությունը պահպանելու լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտու դերը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում:
«Եթե դա տեղի չունենա, Ուկրաինան կկորցնի իր պետականությունը»,- կանխատեսել է Օրբանը՝ հստակեցնելով, որ բուֆերային գոտի ստեղծելիս անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության երաշխիքները:
Հունգարիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը երբեք չի ընդունի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Նա նշել է, որ ինտեգրման հնարավորությունը բաց է թողնվել դեռևս 2008 թվականին Բուխարեստում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում: Օրբանի կարծիքով՝ Ռուսաստանը կխոչընդոտի արևմտյան կառույցներին ինտեգրվելու Ուկրաինայի ցանկացած փորձին։