Բաժիններ՝

Ռուսները սկսել են զանգվածաբար լքել Անթալիան

Վերջին մեկ տարվա ընթացքում Անթալիայում մշտապես բնակվող օտարերկրացիների թիվը նվազել է 40.000-ով։

Անշարժ գույքի վարձակալության և գնման գների բարձրացման պատճառով ռուսները սկսել են զանգվածաբար լքել թուրքական Անթալիան։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

2023 թվականի հունվարին երկրի իշխանությունները խստացրել են զբոսաշրջային կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացիների դիմումների ստուգումները։ Դա հանգեցրել է տարածաշրջանից ռուսների և այլ օտարերկրացիների մասնակի արտահոսքի:

Ընդհանուր առմամբ, մինչև 2024 թվականի հունվարը կացության թույլտվություն ունեցող ավելի քան 54 հազար ռուսն լքել է Թուրքիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս