Մենք Լիբանանի անվտանգությունը համարում ենք Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար․
Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը. այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ հավելելով․ «Սիոնիստական ռեժիմին և Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ձախողումից բացի այլ արդյունք չի ունենալու»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բեյրութի Ռաֆիղ Հարիրիի անվան օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Գազայում 4 ամիս շարունակ իրականացրած ցեղասպանությունից հետո Իսրայելը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին։ Եվ այն ինչի ականատեսն ենք մենք այսօր, ձեռք է բերվել Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի Դիմադրության շնորհիվ»։
Նշելով, որ Դիմադրության ղեկավարների գորոծղությունները եղել են խելամիտ, Աբդոլլահյանը հավելել է․ «Մենք այսօր տեսնում ենք, որ Պաղեստինի Դիմադրությունը սեղանին է դրել ՀԱՄԱՍ անունով քաղաքական ծրագիր։
Մենք ԱՄՆ-ին հորդորել ենք դադարել աջակցել Իսրայելին՝ Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին իրականացվող ցվեղասպանության մեջ։ Մենք Գազայի պատերազմի հենց սկզբից հայտարարել ենք, որ այն լուծում չէ»։
Նրա խոսքով․ «Սիոնիստական ռեժիմին և Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ձախողումից բացի այլ արդյունք չի ունենալու։ Ռեժիմն ուզում է ԱՄՆ-ին խեղդել Մերձավոր Արևելքի պատերազմի ճահճում»:
«Ողջույններ ենք հղում Պաղեստինի և լիբանանյան Դիմադրության ուժերի բոլոր նահատակներին, և Իրանի ջերմ ու անկեղծ ողջույնները՝ Լիբանանի բանակին և կառավարությանը։
Իրանը շարունակելու է աջակցել Դիմադրությանը և Լիբանանին։ մենք Լիբանանի անվտանգությունը համարում ենք Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է Ամիր Աբդոլլահյանը։