Բաժիններ՝

Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա փետրվարի 8-ին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 8-ին, ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:

A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:
D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:

Զամբյուղ 1
Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 2
Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ

Զամբյուղ 3
Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Զամբյուղ 4
Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս