Բաժիններ՝

Հութիները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել Եմենում իրենց օբյեկտներին

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիներ) օբյեկտներին։ Այդ մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah լրատվամիջոցը։

Նշվում է, որ թիրախավորվել է Սաադայի նահանգը, ինչպես նաև Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայի նահանգը։ Ըստ հաղորդագրության՝ ավելի վաղ ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածներ էին հասցրել Հոդեյդայի Ռաս Իսսայի նավահանգստին։ Պարբերականը տեղեկություններ չի հաղորդում զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն վերջիններս շարունակում են թիրախավորել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերը՝ նշելով, որ հարձակումները կդադարեն, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս