Բաժիններ՝

Ջրվեժում ավտոմեքենա է պայթել․ կա զոհ և վիրավոր. նրանք անցնում էին մի քանի քրեական գործերով

Այսօր գիշերը Ջրվեժում Mitsubishi մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 00:20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել պայթյունի մասին, նշվել է, որ կան վիրավորներ:

Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն: Կայքը գրում է, որ 06:10-ի սահմաններում վիրավոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ըստ տեղեկություններով՝ վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն անցնում էր մեկ այլ քրեական գործով (սպանության սպառնալիք):
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս