Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը
Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։
Համապատասխան նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որոնց, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 250 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։
Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի տրամադրումը։ 2021 թվականին եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին և 2023 թվականին եղել է 600 տոննայի շրջանակում։
2024 թվականի հուլիսին գիտությունների ազգային ակադեմիան նոր ուսումնասիրություն կանի հասկանալու համար նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Որոշումը ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- ասաց Սիմիդյանը։